понедельник, 1 февраля 2010 г.

Երբեմն այնքան դժվար է մոռանալ, այն , ինչ քեզանից բացի այլևս ոչ մեկ չի հիշում: Երբեմն այնքան դժվար է ապրել ամբոխի մեջ, որը քեզ համար դարձել է միայնության ու դատարկության դրսևորում: Երբեմն դժվար է ժպիտ քամել հարազատների համար: Բայց գիտես, որ հետ դարձի ճանապարհ չկա: Գիտես, որ պետք է մոռանաս անցյալդ` ապագա ստեղծելու համար: Անցյալդ... որ այնքան էլ անցյալ չէ: Ամեն մի պահ կազմում է իմ ներկան` քանի դեռ ես հիշում եմ դա: Երբ ինձ հիշեն, իմ հետ կապված ամեն ինչ` այդ ժամանակ կդառնամ ինչ-որ մեկի անցյալի մի մաս: Գիտեմ, որ առաջինը չեմ, վերջինն էլ չեմ ում համար դժվար է հավատալ: Փորձում եմ հավատ մզել հոգուս ամենածածուկ անկյուններից: Հավատ մարդկանց ու առաջին հերթին սեփական անձիս նկատմամբ: Ես Հրեշտակ չե'մ, Դև էլ չե'մ, բայց պահանջ եմ ներկայացնում ստեղծողիս. "ուժ տու'ր":

Երբ գիշերը փռում է իր թևերը, ես այլևս չեմ դիմադրում, համաձայնում եմ, որ անզոր եմ: Ես դեռ չեմ մոռացել: Համաձայնում եմ, որ... ԴՈՒ դեռ իրական ես ինձ համար: Ես անզոր եմ ՔՈ ցավալի ներկայության դեմ:

"Ուժ տու'ր: Պահանջ եմ ներկայացնում, ու... ու խոնհարվում եմ քո կամքի առաջ:"