суббота, 15 августа 2015 г.

Երկու օճառ

Երկու օճառ

Սկզբում անքուն գիշեր;
Ու մի արձան;
Հետո երգեր ՝ութ գիգաբայթ;
Ճանապարհներ ու լուսիններ;
Վեց գավաթ սուրճ;
Մեկ համով սթեյք;
Մի քանի խաղ;
Մի ջրաշխարհ;
Կարծես երկու պաղպաղակ;
Խմիչք՝ շշով, մի քանի տասնյակ:

Առավոտներ, ախ... առավոտներ;
Ճանապարհներ, կիլոմետրեր;
Ճանապարհին հյուրընկալներ;
Մրդիկ՝ տարբեր; Քարեր՝ նման;
Մի երկու վերք հեծանիվից;
Նորից լուսին՝ Մանումենտից;
Նավակը հին, զգացումը՝ նոր:

Շատ հայացքներ;
Հայացքդ մեղմ, սիրող, թախծոտ ու կարոտով:
Հայացքդ ջերմ, այրող, կայտառ ու արևոտ:

Ժամանակն էր...
Երկու օճառ...
Ու բաժանում,
Կարծես չկար էլ ուրիշ ճար:

Երկու օճառ, որ մաշվեցին ու հալվեցին հուլիս ամսում;
Երկու մարդիկ հանդիպեցին, ու ՛՛ծնվեցին՛՛ .... կհանդիպեն Ս...-ում:



 Ձոն անսահմանությանը