понедельник, 23 ноября 2009 г.

Ուզում եմ հեռուստահաղորդում ստեղծեմ, որ ամեն ինչ... ցնդած լինի... թե չէ նայում ես նայում , բայց նայելու բան չկա:Նախ ասեմ, որ հաղորդումը կվարեն 2 հոգի: Մեկը կլինի մի չախ ու ցնդած ծյոծա, որ կարծում է, թե ինքը աշխարհի կենտրոնն է... Թե չէ նայում ենք հաղորդումները, որտեղ ինչ-որ տզաթևիկ ջահելներ են նույն ինքնագնահատականով: Մյուսն էլ կլինի բարակ նիհար ամենագետ, բայց չափազանց համեստ տղամարդ: Ու ես երկուսը մեկը մյուսին լրացնելու են: Կինը կլինի կենսուրախ մի մարդ, լի էներգիայով, սակայն տգետ; տղամարդը` հակառակը: Տղամարդը սուիցիդալ մտքերով, սակայն կանտ-ֆոյերբախյան-լանդաու-լիֆշիցյան-ռեզերֆորդ-լորենցիան գաղափարախոսության կրող ու ջատագով է, ում պսիխոհամակարգը ավելի է քայքայվում կենսախինդ, սակայն տգետ կնոջ արարքների ու գաղափարների ֆոնի վրա: Սակայն, հենց այդ կինն է, որ սենտիմենտալ և չափազանց պարզ կյանքի ուրախություններով կարողանում է բալանս ստեղծել տղամարդու խռովահույզ հոգում:Միասին վարելու են առավոտյան լուրեր, ժամը 7:15-ից 8:27: Նույնիսկ ժամանակի ընտրությունն է աննորմալ լինելու...
....մնացածը չեմ գրի))) կարողա մեկը լինի գնի ինձանից էս պրոյեկտը))) կեցցե ցնդածների աշխարհը))))

среда, 18 ноября 2009 г.

Սեփականություն առանց սահմանների ու կանոնների

Սեփական ձեռքերս սեփական գրպանում, սեփական ոտքերի վրա հենվելով, սեփական մտքում էլ "տանայ նանայ..." ինչ-որ սեփական հորինվածքի մեղեդիյով երգ դնդնալով քայլում էի սեփական քաղաքում: Սեփական անձի լիարժեք ազատության զգացումը տեսանելի և վիրտուալ սահմանների առկայությամբ, թույլ էր տալիս ինձ վայելել չնչին քայլերի մեծ նշանակությունը: Իսկ մի թե պետք է ապացուցել, որ ես ազատ եմ ու ունեմ սեփականություն: Իսկ մի թե պետք է ապացուցել, որ սեփական հոգում պահում եմ ՔԵԶ: Պարզապես ունեմ էն` ինչ-որ ունեմ: Պարզապես այսօր մի քիչ ավելի հարուստ եմ, քան երեկ:

пятница, 6 ноября 2009 г.

Իրիկվա ժամը 9:30-ի հեքիաթ...

Լինումա չի լինում մի աղջիկա լինում: Էս աղջիկը մի օր զարթնումա առավոտը ու ինչ տեսնի... կորցրելա... ինքը իրան կորցրելա: Դեսա նայում դենա նայում` չի գտնում: Դուրսա գալիս նայումա դրսում էլի չի գտնում իրան: Ուզումա գոռա , ձեն տա` չի իմանում ինչ անունով կանչի: Ու որոշումա գնա ինքն իրեն ման գալու... Շատա գնում, թե քիչ հասնումա մի աշխարհի, որի անունը Դիլխորստանա լինում: Որոշումա մի որոշ ժամանակ էս երկրում մնա, հարց ու փորձ անի, տեսնի կարողա ինչ-որ մեկը իրան տեսած կլինի, անունը կիմանա: Գնումա ու տենց լռվումա էդ երկրում...
ռուսը կասի "մոռալ տոյ սկազկի տակավա..."
... մի մոռացի ինչի համար ես ճամփա հելել:

четверг, 5 ноября 2009 г.

Ուրեմն սենց...
սկսեմ գրել... Հարգելի ընթերցող... չէ սենց լավ չի... շատ օֆիցիալա...
Իմ լավ բարեկամ... սենց ոնց որ մուլտի տոտոն լինեմ` Ալլա մորաքույրը)))) էս էլ էն չի:

Մի երևույթի մասին եմ ուզում գրեմ, որը կարողա ինչ-որ մեկին ծանոթ լինի... խոսքս "ընտանի կենդանու զգացողություն" մասինա...)))

Էս թեման շաատ վաղուց եմ մարսել, երբ դեռ 20-22 տարեկան էի...

"-Աստղ ջան, մի հատ հիշի քեզ էդ տարիքում... ըմմմմ...
-Հաաա, հիշում եմ.... քյալ էի)))) հիմա էլ մի բան չեմ... բայց դե յոլլա եմ գնում.... ))"

Կա մի բան էդ տարիքում, որ ընդհանուրա բոլոր մարդկանց... բոլորն էլ էդ տարիքում պատրաստ են սիրելու ու սիրվելու(ըհն կամաց կամաց մոտենում ենք): ՈՒ տենց մարդը, իմ կարծիքով, նմանվումա ընտանի կենդանու: Համենայն դեպս զուգահեռներ կան: Սեփական փորձից եմ ասում... քեզ զգում ես կատվի կամ շան պես)))
Կամաց-կամաց սովորում ես էն մարդուն ում սիրում ես, հենց տեղիցա սաղ սկսվում: Փոքր փոքր քայլերով սովորում ես: Սկսում ես ճանաչել "տիրոջտ"... սկզբում հոտով, տեսքով, դզենով))) հետո ճանաչում ես քայլերի հերթականությունը... սկզբում տապչկեք հետո ճաշ??? թե ճաշ կտա հետո տապչկա կուզի բերես???...))) համանման ձևով մարդկանց մոտ... "տենաս էսօր կզանգի??? թե կգա հետևիցս մի տեղ կգնանք???"... բացի դրանից, ոնց-որ շան հետ սկզբում հետաքրքիրա, դե վսյոտակի կենդանիա, հավեսա հետը խաղալը... մեկ մեկ նենց մռութ բաներա անում, շատ զաբավնի զվերյոկա))))(հիշում ենք , որ պետքա զուգահեռներ տանել)
Հետո ախր էդ հավեսն էլա կորում... կամաց կամաց մարումա... ու կենդանիտ, որ նստածա դռան հետևը ու սպասումա քեզ, որ գաս ճաշ տաս, հետը խաղաս, կամաց կամաց վերա ածվում խանգարող, ոտի տակ ընգնող, անհամ կենԴԴԴանու)))
Բայց դե մոռանում ես, որ էդ կենդանու համար դու միակն ես, ինքը էլ ուրիշ տեր չունի, ինքը քեզա սովորել, քեզա սպասում... սպասումա որ ամեն իրիկուն ինչքան էլ ուշ ու հոգնած գաս գործից մեկա ժամանակ կտրամադրես, կխաղաս հետը, կսիրես իրան...

Գրելու եմ հանուն գրելու...

Գրելու եմ հանուն գրելու...

Ես վերջերս ինչ-որ անհասկանալի էպիդեմիայա տարածված, որին այսուհետ կանվանենք "բլոգացավ"... ով ինչ հիշումա, ինչով ուզումա կիսվի...բայց թաքուն... հանձնումա "բլոգին"... "բլոգն" էլ տանումա սաղ "գժերի" ցավը....

Հիմա ես էլ լինելով տենց շատ շաբլոն, բայց հոգու խորքում միակության ու անկրկնելիության մասին երազող մարդ, բացում եմ իմ բլոգը...

Գրելու եմ հանուն գրելու...

Գրելու եմ իմ մասին, շրջապատի մարդկանց, դեպքերի ու դեմքերի մասին: Գրելու եմ քաղաքականության ու հուսահատության, սիրո ու վախի, մոդայիկի ու տհաճի, հիմնականի ու լճացման, լավի ու ավելի լավի մասին.... մի 2 խոսքով... լավա դե)