понедельник, 23 ноября 2009 г.

Ուզում եմ հեռուստահաղորդում ստեղծեմ, որ ամեն ինչ... ցնդած լինի... թե չէ նայում ես նայում , բայց նայելու բան չկա:Նախ ասեմ, որ հաղորդումը կվարեն 2 հոգի: Մեկը կլինի մի չախ ու ցնդած ծյոծա, որ կարծում է, թե ինքը աշխարհի կենտրոնն է... Թե չէ նայում ենք հաղորդումները, որտեղ ինչ-որ տզաթևիկ ջահելներ են նույն ինքնագնահատականով: Մյուսն էլ կլինի բարակ նիհար ամենագետ, բայց չափազանց համեստ տղամարդ: Ու ես երկուսը մեկը մյուսին լրացնելու են: Կինը կլինի կենսուրախ մի մարդ, լի էներգիայով, սակայն տգետ; տղամարդը` հակառակը: Տղամարդը սուիցիդալ մտքերով, սակայն կանտ-ֆոյերբախյան-լանդաու-լիֆշիցյան-ռեզերֆորդ-լորենցիան գաղափարախոսության կրող ու ջատագով է, ում պսիխոհամակարգը ավելի է քայքայվում կենսախինդ, սակայն տգետ կնոջ արարքների ու գաղափարների ֆոնի վրա: Սակայն, հենց այդ կինն է, որ սենտիմենտալ և չափազանց պարզ կյանքի ուրախություններով կարողանում է բալանս ստեղծել տղամարդու խռովահույզ հոգում:Միասին վարելու են առավոտյան լուրեր, ժամը 7:15-ից 8:27: Նույնիսկ ժամանակի ընտրությունն է աննորմալ լինելու...
....մնացածը չեմ գրի))) կարողա մեկը լինի գնի ինձանից էս պրոյեկտը))) կեցցե ցնդածների աշխարհը))))

1 комментарий: