среда, 18 ноября 2009 г.

Սեփականություն առանց սահմանների ու կանոնների

Սեփական ձեռքերս սեփական գրպանում, սեփական ոտքերի վրա հենվելով, սեփական մտքում էլ "տանայ նանայ..." ինչ-որ սեփական հորինվածքի մեղեդիյով երգ դնդնալով քայլում էի սեփական քաղաքում: Սեփական անձի լիարժեք ազատության զգացումը տեսանելի և վիրտուալ սահմանների առկայությամբ, թույլ էր տալիս ինձ վայելել չնչին քայլերի մեծ նշանակությունը: Իսկ մի թե պետք է ապացուցել, որ ես ազատ եմ ու ունեմ սեփականություն: Իսկ մի թե պետք է ապացուցել, որ սեփական հոգում պահում եմ ՔԵԶ: Պարզապես ունեմ էն` ինչ-որ ունեմ: Պարզապես այսօր մի քիչ ավելի հարուստ եմ, քան երեկ:

1 комментарий: