пятница, 6 ноября 2009 г.

Իրիկվա ժամը 9:30-ի հեքիաթ...

Լինումա չի լինում մի աղջիկա լինում: Էս աղջիկը մի օր զարթնումա առավոտը ու ինչ տեսնի... կորցրելա... ինքը իրան կորցրելա: Դեսա նայում դենա նայում` չի գտնում: Դուրսա գալիս նայումա դրսում էլի չի գտնում իրան: Ուզումա գոռա , ձեն տա` չի իմանում ինչ անունով կանչի: Ու որոշումա գնա ինքն իրեն ման գալու... Շատա գնում, թե քիչ հասնումա մի աշխարհի, որի անունը Դիլխորստանա լինում: Որոշումա մի որոշ ժամանակ էս երկրում մնա, հարց ու փորձ անի, տեսնի կարողա ինչ-որ մեկը իրան տեսած կլինի, անունը կիմանա: Գնումա ու տենց լռվումա էդ երկրում...
ռուսը կասի "մոռալ տոյ սկազկի տակավա..."
... մի մոռացի ինչի համար ես ճամփա հելել:

Комментариев нет:

Отправить комментарий