понедельник, 14 декабря 2009 г.

Ով եք դուք?


/Էս հարցականի մոմենտը ճշտել ա պետք, ուրա իմ հայկական հարցականը?/Ուրեմն... նրանք շատ ակտիվ, հիմնականում գիշերային կյանք վարող, ջերմություն և խոնավություն սիրող կենդանիներ են: Դրանք օրվա լուսավոր ժամերին թաքնվում են ուրիշ կենդանիների բներում` հիմնականում կռծողների գետնափոր բներում; թափված տերևների տակ; ծառերի կեղևների արանքում; փտող բուսականության ծածուկ կառուցվածքներում: Սնվում են կենդանական և բուսական մնացորդներով: Դրանք ամենադիմացկուն կենդանիներն են երկրի վրա: Դրանց շատ տեսակներ կարող են մինչև 45 րոպե պահեն շնչառությունը և դանդաղեցնեն սրտի ռիթմը, կարող են ամսից ավել մնալ առանց սնունդի: Նրանք կարող են դիմանալ նույնիսկ ռադիացիային, շատ արագ ադապտացվում են նոր պայմաններին: Ահա թե ինչու տարածված է այն կարծիքը, որ դրանք "ժառանգելու" են Երկիրը մեծ ատոմային պայթյունից հետո...
Հեղինակ-Բոժե մոոոոյ, էս ուր եմ ընԳել.... Ահա թե ինչ: Տարբեր սոցիալական ցացնցերում կյանք վարող մարդիկ, ովքեր թաքնվում են իրական կյանքից համացանցի սարդոստայնում մի օր գրավելու են աշխարհը ու դառնալու են մեր ապագան: Սակայն դրանք պսեվդոդիմացկուն մարդիկ են:
Մարդ արարած-Այսինքն ինչ? մեր ապագան վտանգի տակ է?
Տառական- Հա, բա ինչ': Ձեզ տեսել եք? ականջներին, գոտկատեղին, ձեռներին ինչ-որ էլեկտրոնիկա, աչքերին.... ռոբոտոտեխնիկա... սերունդ առանց էմոցիաների....
Տառականները որ տառական են ի տո զույգեր են կազմում, սերունդ են ունենում, բազմանում են, իսկ դուք? պռոցեսը կա, սերունդ` չկա:
Մարդ արարած-Սերնդի համար մենք ժամանակ չունենք, համ էլ հարմար պահեր չեն, համաշխարհային կրիզիսա վիդիշ լի:
Տառական-Խելքիդ ձուն գա, բա հենց էդ ժամանակ պետք ա ավելի շատ ունենալ, ինստինկտ սամասախռանենիայա վիդա, վիդիշ լի:
Մարդ արարած-Ես հո կենդանի չեմ:
Տառական- Չեմի չե պոզեր, ախպերս դու ամենամեծ ու ամենավնասակար կենդանին ես, ու իլյուզաներ մի ունեցի էդ հարցում:
Հեղինակ-Ամեն ինչ լավ կլինի... պարզապես պետք է հուսալ, որ մարդու մեջ մարդկայինն ու աստվածայինը կհաղթեն:

Комментариев нет:

Отправить комментарий