четверг, 29 апреля 2010 г.

Գիշերվա 01:16 ի հեքիաթ

Լինում ա չի լինում մի աղջիկ ա լինում: Ես աղջիկը իրանց տան ներքնահարկում առյուծ ա պահում: Ինչ առյուծ: Դե սովորական` 4 ոտանի, բեխերով ու վրձնավոր պոչով: Ինչի ա պահում: Էհ, ուզում ա` պահում ա: Ոնց ինքն ա ասում. "լավա դե..."
Էս առյուծը շատ անհանգիստ առյուծ ա լինում` աղիները նորմալ չեն աշխատում, միշտ լուծ ա, հետևաբար նեռվայն առյուծ ա լինում: Հարևանները դրա ձեռը ընկած են լինում… էն էլ 2 ոտով: Նկուղային “առլյուծը” մի հետաքրքիր կենդանի ա լինում: Երբ վատ ա լինում, սկսում ա նկուղի դռներն ու պատերը չանգռել: Չանգռել մի ասա հրաշք քանդակներ ասա… Նկուղը մի 6 ամսվա ընթացքում դառնում ա թագավորական պալատ: Աղջիկը ճարպիկ ա լինում, ամեն անգամ էդ առյուծին հաց տալուց հացի հետ նկուղ ա տանում տարբեր չափերի փայտեր, իսկ առավոտյան նկուղից հանում ա մենակ լակշրի ժուռնալներում գովազդվող արվեստի գործեր : Ժամանակի ընթացքում աղջիկը Վերնի-Սաժում տոչկա ա գտնում, կապեր ա հաստատում ու իրա առյուծի սարքած քնդակները ծախում ա: Աղջիկ մի ասա, մի արտուտիկ-խուտուտիկ ասա, ինքը մատնաչափիկ, աչքերը երեսին խախում են, միտքը պրպտուն, բայց մի թերություն ա ունենալիս լինում` խուլա լինում:
Մի անգամ էս աղջիկը ուզում ա առյուծին կեր տանի, մերը դեմանց ասումա/դեմանց, որ բերանի շարժումները տենա/, թե բալա զգուշ եղի, նկուղի դուռը փչացելա: Բալեն էդ պահին ոչ տենում ա, ոչ լսում:
Գնում ա առանց իմանալու ինը ինչոց ա…
Գնում ա, դուռը հետևից փակվում ա : Առյուծը մի կողմից պրիստուպի մեջ ա, ոռնում ա, չանգռտում ա դես ու դեն, աղջիկը ուզում ա փախնի, որ իրա ձեռնարած առյուծը իրան չչանգռտի, տեսնում ա դոըւռը փակա, սկսումա գոռալ: Երկուսով գոռում են: Գոռում են, գոռում: մեկ էլ էս աղջիկը ասում ա, սպասի է, ես ինչի եմ գոռում: Էսի վատ ա, բան չին անի: Ռուսի ասած.”նե դո մենյա”: Որ մի քիչ էլ մնում ա , ասում ա սպասի տենամ էս կենդանին ինչի ա վատ: Նայումա սրան տենա ինչ… կենդանին ողջ հայացքով ու գիտակցությամբ նայում ա կերամանին: Նայում ա ու ինչ… կերամանում գառոխով սուպա: Աղջիկը խուլ ա լինում, բայց ոչ դեբիլ, հասկանում ա, որ խեղճ կենդանուն սաղ օր մեկ գառոխով սուպ են տալիս, մեկ սիսեռով կատլետ, մեկ լոբով սոուզ: Բա էդ առյուծի ուտելիք ա? Ու աղջիկը մտքում ասումա, որ ես էստեղից դուրս գամ, քեզ առյուծ ջան կսկսեմ լավ կերակրել…տէնց էլ անում ա: Ու առյուծի փորը կարգավորվում ա: Բայց որ կարգավորվում ա, աղջկա փեդի քանդակների բիզնեսը կանգնում ա:
Մոռալ տոյ սկազկի տակովա…”մի թքի էն ջրհորի մեջ, որը քեզ կերակրում ա”:

Комментариев нет:

Отправить комментарий